Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է
                    
                    
                    
                    Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. Առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից:
 
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: 
Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝ 
• բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն, 
• բժշկական կենտրոնների միջև մշտական կապ, 
• առողջության առաջնային օղակի բարեփոխումներ, 
• բժշկական թիմերի փոխայցելություններ, 
• արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում:
Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը: