COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացի մեկնարկից ի վեր հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացվել է 1 694 518 պատվաստում: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, նրանցից 952 813–ը պատվաստվել են առաջին դեղաչափով, 740 489-ը՝ երկրորդ, ևս 1 216-ը ստացել են բուստեր։