Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) «Քաղաքացիական խորհուրդ»-ի ձևավորման գաղափարը կյանքի է կոչվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Facebook-ի իր էջում հայտնել է "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ "Բոլոր նրանք, ովքեր ձգտում են իրենց մասնագիտական կենսափորձն օգտագործել ի շահ հայրենիքի, տնտեսության, ռազմարդյունաբերական համալիրի, գիտության և այլ ոլորտների զարգացման, կամ ունեն կոնկրետ ձևավորված ծրագիր, կարող են միանալ։ Ոչ մի անգամ երկար մեկնաբանությունների. Տեղեկացրեք ձեր անունը, հեռախոսը և էլեկտրոնային փոստի հասցեն", - գրել է Թաթուլ Մանասերյանը։