Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի արվել: Այս մասին լրագրողներին ասաց "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին: Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահ է, հետևաբար անլուրջ է նման քննարկումներ իրականացնելը: «Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում: Քանի՞ թափուր պաշտոն առաջացավ, որտեղ իմ անունը քննարկվում էր՝ Մարդու իրավունքների պաշտպան, հեղափոխությունից հետո գլխավոր դատախազ, հիմա ՀՀ նախագահ... նախագհի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ինձ չի եղել, չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Նա հավաստիացրեց՝ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել. "Դա սխալ քննարկում է",- նշեց նա: