27.11.2024
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ:


Վստահ եմ, որ մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի շահ մեր պետությունների:


Մաղթում եմ Ձեզ աշխատանքային արդյունավետ գործունեություն և եռանդ, իսկ բարեկամ ուրուգվայցի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։