7.04.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահի մոտ քննարկել են կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ:


Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր:


Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում:


Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը