23.11.2024
Հայտնի են Ստեփանակերտում պայթյունի պատճառները
prev Նախորդ նորություն

Սերժ Սայգսյանի դեմ հարուցված «դիզելի գործով» հերթահան դատը կրկին չկայացավ. Աշոտյան

Սերժ Սայգսյանի դեմ հարուցված «դիզելի գործով» հերթահան դատական նիստը կրկին չկայացավ՝ հանգուցային վկայի չներկայանալու պատճառով։ Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այն վկայի, որի «մեղադրանքները» դրվել էին երրորդ նախագահին այս զավեշտալի գործով դատելու իշխանական պատվերի հիմքում։

Ոչ դատարանը, ոչ էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել նրան դատարանի նիստերի դահլիճ բերելու եւ հարցաքննության ենթարկելու համար։

Նիկոլենք սարքել են գործը ու մնացել տակը։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «դիզելի գործի» էժանագին ֆարսի մասին»,- գրել է Աշոտյանը։