Ադրբեջանի կողմից Սյունիքում տեղադրված ցուցանակը սադրանքների գագաթնակետն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում: Մենք ունենք այնքան իմաստնություն, որ խուսափենք նոր պատերազմից և սադրիչ գործընթացները հետ մղենք: Զգոնություն և սթափ դատողություն պետք է ցուցաբերել, կանխել սադրանքները և գործընթացները վերադարձնել բանակցային սեղանի շուրջ հաղորդակցության ֆորմատի",- գրել է նա: