29.03.2024
Մետրոն փակ է. անհնազանդության ակցիան կաթվածահար է արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը
08.12.2020
Մետրոն փակ է. անհնազանդության ակցիան կաթվածահար է արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը:«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա», - նշեց նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Կեսօրից սկսած Երևանի փողոցները կաթվածահար վիճակում են: Մասնավորապես, փակ են Բաղրամյանը, Սարյանը, Աբովյան փողոցը, Ամիրյան-Զաքյան խաչմերուկը, Ամիրյան-Կողբացի խաչմերուկը, փակ է Կիևյան կամուրջը, Հալաբյան փողոցը, փակ է Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկը, Մյասնիկյան պողոտան, Երևան մտնող հատվածները և այլն: Խցանումներում հայտնվող ավտոմեքենաների վարորդները ազդանշաններով միանում են "Նիկոլ դավաճան", "Նիկոլ հեռացի" վանկարկումներին:      

Նորություններ գործընկերներից