Հայաստանում դեկտեմբերի 23-ին կատարվել է 6 236 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 407 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։ Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 261 դեպք, որոնցից 329 983-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 522 916 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 843 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 939 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 496 է: