28.09.2024
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կամավորների
prev Նախորդ նորություն

ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան (նստավայրը՝ Աթենք): Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել:


Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:


 


 

Մետրոպոլիտենի 3 կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին