24.11.2024
ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Փոխնախարարը առաջարկում է Լեհաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչություն ստեղծել

Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։


Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են առևտրի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ երկկողմ ցուցանիշների բարելավմանը։


Հանդիպման ընթացքում Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը։ Քննարկվել են նաև մինչև տարեվերջ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանն առնչվող հարցեր։