ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրառում է արել Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ: «Հա՛րգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար»,- գրել է նա: