18.03.2026
Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. թեկնածուն Կամո Սարգսյանն է
22.10.2025
Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. թեկնածուն Կամո Սարգսյանն է

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու է առաջադրել Կամո Սարգսյանին: Թեկնածուին ԱԺ-ում ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Ըստ այդմ՝ Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին: 1994-1999 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինտիտուտի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում: Նրա մասնագիտական գործունեությունը սկսվել է 2002-ից, աշխատել է Ջրային տնտեսությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ կոմիտեի նախագահի պաշտոնը: 2019-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀԾԿՀ-ի անդամ և աշխատել մինչև 2025 թվականի հունիսի 18-ը՝ համակարգելով ջրային ոլորտը: Կամո Սարգսյանը նաև դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Իր ելույթի ժամանակ Կամո Սարգսյանը կարևորեց սպառողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: