11.06.2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն
prev Նախորդ նորություն

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին

Հունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։


Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և նրանց ուղեկցել բնակության վայր։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կայցելի Կապանի գյուղեր
Հաջորդ նորություն next