Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի` համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: «Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել՝ նշելով. «Քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ։ Բարձր եմ գնահատում նրա և նրա թիմի աշխատանքը։ Իրավունքների երաշխավորումը ժողովրդավարական կյանքի պայման է»։