Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կմեկնի Բահրեյն. պատվիրակությունը կգլխավորի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սևակ Ղահրամանյանը և խորհրդականներ Միքայել Ավետիսյանն ու Կոնստանտին Ղազարյանը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը գործուղվում են Բահրեյն (Մանամա) և Բելգիա (Բրյուսել)՝ մասնակցելու Մանամայի երկխոսությանը և «Խաղաղության խաչմերուկ» համաժողովին։ Գործուղումից հետո ԱԽ քարտուղարը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել հաշվետվություններ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։