Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆն այժմ Մարտունիում է: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «Կրծքագեղձի սքրինինգային անվճար հետազոտություն կարող են անցնել 45-68 տարեկան կանայք, որևէ խնդիր հայտնաբերվելու դեպքում ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ևս իրականացվում են պետական պատվերով: Ծրագրի վերջին փոփոխությամբ` իմունահյուսվածաբանական հետազոտությունը ևս պետպատվերի շրջանակում է կատարվում: Ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32100 կին, 285-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ` վաղ փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ: