Հուլիսի 22-ին Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարական ֆարսը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ այսպես կոչված «դատարանը» մերժել է Ռուբեն Վարդանյանի մեկ բողոք և մեկ միջնորդություն։ Բողոքն առնչվում էր ադրբեջաներենից ռուսերեն թարգմանիչների պրոֆեսիոնալիզմի բացակայությանը։ Բացի դրանից, Ռուբեն Վարդանյանը բացարկ է հայտնել այսպես կոչված «դատական կոլեգիային», որը «դատարանը» դարձյալ անտեսել է։