«Թաշիր»-ի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Միջազգային դատարանի որոշումը «Էլցանցեր»-ի վերաբերյալ։"Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ • բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները • փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը • հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները • և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում", - գրել է նա։