Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «2025թ. առաջին կիսամյակ՝ 256 դեպք 2026թ. առաջին կիսամյակ՝ 464 դեպք Մտահոգիչ այս վիճակագրությունը ստիպում է բոլորիս առավել զգոն լինել միշտ և ամենուր.Խնդրում եմ տարածել, ուղարկել փոքրիկներ ունեցող ձեզ ծանոթ ծնողներին», - գրել է նա: Տեսանյութը՝ այստեղ։