Նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային նոր (ձմեռային) գրաֆիկի։ Այս մասին հայտնում է Պահպանության ծառայությունը։ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ բաց է շաբաթվա բոլոր օրերին, ժամը՝ 10։00-21։00-ը, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ երեքշաբթիից շաբաթ՝ 10։00-18։00-ը, կիրակի՝ 10։00-16։00-ը, երկուշաբթի՝ ոչ աշխատանքային։