ՌԴ-ը սկսել է 200 միլիոն վարկի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվող զինտեխնիկայի առաքումները:Զինտեխնիկայի տրամադրումից բաղի ռուսական կողմը կզբաղվի նաև հայ զինվորական մասնագետների պատրաստմամբ, որոնք հետագայում կիրառելու են այդ տեխնիկան:ՀՀ ՊՆ-ում «Известия»-ին հաստատել են զենքերի տրամադրման մասին լուրերը, սակայն հրաժարվել են նշել, թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը: «Экспорт вооружений» հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը նշել է, որ Մոսկվան ՀՀ-ին է առաքում գրեթե նույն զինատեսակները, ինչ մինչ այդ գնել էր Ադրբեջանը:Այդ առաքումները կբարելավեն ուժերի բալանսը հօգուտ Երևանի, սակայն Բաքուն միևնույն է պահպանելու է ռազմական որոշակի առավելությունը: Նա նշել է, որ շատ մեծ է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ռազմական բյուջեների տարբերությունը և այստեղ դժվար է խոսել պարիտետի մասին:Հնարավոր է միայն կետային ներդրումներով այդ տարբերությունը չհասցնել կրիտիկական մաշտաբների: Ֆրոլովը նշել է, որ մեծ նշանակություն ունի «Смерч» համակարգերի առաքումը: Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում «Смерч»-երն ունեն մեծ ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք արդյունավետ պայքարում են զրահատեխնիկայի, պահեստների դեմ: Այդ զինատեսակի առաքումը կուժեղացնի հայերին ու կապահովի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: