1.01.2025
Die Welt. Գերմանիայում թուրքական հետախուզության մոտ 6000 գործակալ կա
22.08.2016
Die Welt. Գերմանիայում թուրքական հետախուզության մոտ 6000 գործակալ կա

Թուրքական հետախուզությունը՝ MIT, Գերմանիայում ունի գործակալական մեծ ցանց: Այդ մասին հայտնում է Die Welt-ը հղում անելով գերմանացի անանուն քաղաքական գործչի: Նրա խոսքով, ամբողջ Գերմանիայում առկա է մոտ 6.000 թուրքական հետախուզության գործակալներ: Անվտանգության հարցերով գերմանացի փորձագետ Էրիխ Շմիդտ-Էենբոմը հայտարարել է, որ երկար ժամանակ շեշտը դրվում է ոչ թե հետախուզական տվյալներ ստանալու վրա, այլ ռեպրեսիաներ իրականացնելու: Ըստ նրա, անգամ արևելագերմանական Շտազին չի կարողացել Գերմանիայում ստեղծել գործակալական այդքան լայն ցանց: Կանաչների կուսակցությունից պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն հայտարարել է, որ MIT-ը Գեմանիայում լայն գործունեություն է ծավալել: Նա կոչ է արել գերմանական հետախուզությանը՝ BND և ոստիկանությանը վերանայել համագործակցությունը Թուրքիայի հետ: