31.12.2024
ԱԳՆ-ը նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցում անվանեց «տակտիկական սխա՞լ»
18.08.2016
ԱԳՆ-ը նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցում անվանեց «տակտիկական սխա՞լ»

Խոսել ԼՂ հարցում հայակական կողմի փոխզիջումների մասին, կոնկրետացնել այդ փոխզիջումերը, բայց չիմանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Աադրբեջանը, դա պարտվողական տակտիկա է: Այս մասին լրագորղների հետ զրույցում կառավարության օգոստոսի 18-ի նիստից հետո հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ես կարծում եմ, որ նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, որովհետեւ առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարաություն զիջման մասին: Երբ Բաքուն խոսի զիջուների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների ասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում ինքնին նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ», - ասել է նա: Բանակցային գործընթացն իր մեջ, ըստ Քոչարյանի, ենթադրում է գնալ փոխզիջումնեևի, սակայն քանիդ եռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարաել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրետցնել, խոսել հայակական զիջումների մասին, «դա տակտիկական կոպիտ սխալ է»: Հացին, թե հայկական կողմն ի՞նչ է պահանջում Ադրբեջանից, ինչ են սպասում, Քոչարյանն ասաց. «Մեր նպատակը շատ հստակ է: Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ-ի ժողովրդի և պետության անվտանգությունը»: Հատկանշական է, որ տարիներ շարունակ հայկական կողմը բազմիցս հայտարարել է ոչ միայն փոխզիջման պատրաստակամության, այլ նաեւ հստակ ուրվագծել, ինչպես նշում է Շավարշ Քոչարյանը, կոնկրետացրել այդ զիջումների կոնտուրները: Վերջերս Բլումբերգին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բացելով ԼՂ հակամարտության կարգավորման խոհանոցի որոշակի տվյալներ, հայտարարել էր, որ 2011 թ.-ին Կազանի հանդիպմանը ինքը պատրաստ է եղել ԼՂ շուրջ հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը: