2.08.2025
Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Վարդան Արամյանը, Դավիթ Լոքյանը եւ Սուրեն Կարայանը վերանշանակվել են իրենց պաշտոններում

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Վարդան Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին, հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:


Մինչ այդ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նշանակվել էին պաշտպանության նախարար եւ ԱԳ նախարարի պաշտոններում:


Մինչ այդ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Կարեն Կարապետյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ: Հաջորդ երկու հրամանագրերով Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը նշանակվել են փոխվարչապետեր:


Ավելի վաղ Արմեն Գևորգյանն ազատվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Իսկ Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների. Ատոմ Էգոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան