Այս պահի դրությամբ՝ Կոնգրեսի հատկացումների դադարի ժամանակահատվածում, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է: Այս մասին տեղեկանում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատունը նաև նշում է, որ ֆեյսբուքյան էջը չի թարմացվի, մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը՝ մինչ այդ ներկայացնելով միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ: