ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Մայքլ Մաքքոլը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը պաշտպանված չի եղել տեղեկատվության հափշտակումից, այդ պատճառով նրա գործողությունները հավասարազոր են պետական դավաճանությանը։ Նա նշել է, որ Քլինթոնը, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, ծառայողական նամակագրությունն իրականացրել է անձնական էլեկտրոնային փոստից, ինչի պատճառով մի շարք գաղտնի տվյալներ հասանելի են դարձել այլ երկրներին։ «Նա տեղեկատվություն է տվել մեր թշնամիներին։ Հակառակորդները շատ կարևոր տեղեկատվություն ունեն և այժմ սպառնալիքի տակ հայտնվել են ոչ միայն Քլինթոնն ու ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը, այլ նաև երկրի քաղաքացիները ։ Անկեղծ ասած, իմ կարծիքով սա դավաճանություն է»,-ասել է Մաքքոլը։