ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ հանրապետությունը անվանափոխելու որոշումը : Համաձայն նոր Սահմանադրության նախագծի, ԼՂՀ-ն պաշտոնապես կամրագրվի որպես Արցախի Հանրապետություն: Մինչդեռ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ի հարցը, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը, Ուորլիքը նշել է, որ աշխարհի որևէ պետություն, այդ թվում և ԱՄՆ-ն ու Հայաստանը, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը: «Շատ կարևոր է, որպեսզի կողմերը աշխատեն հասնել կարգավորման Հելսինկյան սկզբունքների հիման վրա, որոնք արտացոլում են ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառման սկզբունքը», - ասել է ամերիկացի դիվանագետը: