Վրաց-ամերիկյան հարաբերություններն երբեք չեն եղել նման բարձր մակարդակի վրա. վարչապետ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է ԱՄՆ կատարած այցի արդյունքները և այն անվանել արդյունավետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սա իմ առաջին այցն էր ԱՄՆ՝ որպես վարչապետ: Մենք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացրինք Սպիտակ տանը և Սենատում մեր բարեկամների հետ: Հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները երբեք չեն եղել նման բարձր մակարդակի վրա բոլոր ոլորտներում, որոնք մենք զարգացնում ենք մեր բարեկամների հետ»,- հայտարարել է Բախտաձեն ճեպազրույցի ժամանակ:
Վարչապետը հավելել է, որ աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ են կայացել ֆինանսական կազմակերպությունների հետ, դիտարկվել են Վրաստանի տնտեսական աճի հեռանկարները, բարեփոխումների փաթեթը, հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև կրթական բարեփոխումները և մարդկային կապիտալի զարգացման կարևորությունը: