6.07.2025
Ադրբեջանական «Սև ցուցակը» այս պահին ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից. Աշոտյան
27.10.2017
Ադրբեջանական «Սև ցուցակը» այս պահին ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից. Աշոտյան

Ադրբեջանական «Սև ցուցակը» այս պահին ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից՝ քաղաքական գործիչներ, համաշխարհային մեծության աստղեր, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն: Այս մասին գրառել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, ադրբեջանական ցուցակը համալրվել է մեքսիկական պատգամավորներով, որոնք հոկտեմբերի 24-ին այցելել էին Արցախ և CNN-ի լրագրողով:  Աշոտյանը ներկայացրել է ցուցակում ներառված մարդկանց աշխարհագրությունը՝1. Ռուսաստան 1762. Գերմանիա 67 3. ԱՄՆ 514. Իտալիա 495. Ֆրանսիա 426. Բելգիա 317. Մեծ Բրիտանիա 228-10. Լեհաստան 148-10 Ուկրաինա 148-10. Վրաստան 14«Ինքնին նման ցուցակի գոյությունը, ինչպես նաև հետևողական ընդլայնումը վկայությունն են թե՛ Ադրբեջանի միջնադարյան մտածելակերպի, թե՛ քաղաքական անզորության: Ակնհայտ է, որ Արցախի միջազգայնացման գնացքը տեղից վաղուց է շարժվել և նման պարզունակ հնարքները այն խոչընդոտել չեն կարող»,- գրառել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: