24.11.2024
Գեներալ Փուրդասթան. «ԻԼԻՊ-ն ԱՄՆ-ի լծակն է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ»
prev Նախորդ նորություն

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան $180 մլն բռնագանձել քրիստոնեական եկեղեցիներից

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան 180 միլիոն դոլար բռնագանձել քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ: Այս մասին հայտարարել է քաղաքագլուխ Նիր Բարքաթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Եկեղեցիների առաջնորդները քաղաքային իշխանություններին մեղադրել են բազմամյա «ստատուս-քվոյի» խախտման համար և, ի նշան բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը՝ քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկը, որը վեր է խոյանում այն վայրում, որտեղ մահապատժի է ենթարկվել, թաղվել և հարություն առել Հիսուսը:

«Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (գրեթե 187 մլն դոլար ): Մենք այլևս Երուսաղեմի բնակիչներից չենք պահանջելու կրել այդ բեռը և տրամադրել այդ վիթխարի պարտքը», - ասված է Բարքաթի հայտարարության մեջ, որը տարածել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Քաղաքային իշխանությունները քրիստոնեական եկեղեցիներից պահանջում են մունիցիպալ հարկեր վճարել ամբողջ անշարժ գույքի դիմաց, բացի անմիջականորեն եկեղեցիներից, և արդեն ձեռնամուխ են եղել հաշիվների կալանադրմանը՝ պահանջելով տուժանքներ նախորդ տարիների համար: