4.12.2024
Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան $180 մլն բռնագանձել քրիստոնեական եկեղեցիներից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանը շարունակում է իր հանցագործությունները Սիրիայի հյուսիսում

Ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ Էրդողանը շարունակում է սադրել նոր ռազմական հակամարտություններ Սիրիայի հյուսիսում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ստանիսլավ Իվանով։

Ըստ նրա, նոր «սուլթանը» չի թաքցնում, որ ահաբեկիչ է համարում քուրս ապստամբներին ու Ասադի ռեժիմը։ Էրդողանն օգտագործում է արաբա–սուննիական ընդդիմությանը Մահմեդական եղբայրների գլխավորությամբ, որպես դաշնակիցներ։


Նրա խոսքով, Էրդողանն իրեն տիրոջ պես է պահում Իդլիբում։ Բացի այդ, Անկարան շարունակում է Ձիթենու ճյուղ գործողությունը, որի վերջնական նպատակն է միացնել թուրքական զորքերի կողմից Աազազում ու Ջարաբլուսում ստեղծված ռազմական պլացդարմը Աֆրինի ու Իդլիբի շրջանների հետ։