Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը
Վրաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության էսկալացիային: Minval.az-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մարնեուլիում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:
Երբ հանդիպման երիտասարդ մասնակիցներից մեկը հիշեցրել է Վրաստանի նախագահին, որ այսօր Ադրբեջանում հիշում են «Խոջալուի ցեղասպանության» զոհերին և խնդրել նրան հարգել զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ, Մարգվելաշվիլին անտեսել է այդ խնդրանքը: Աղբյուրի համաձայն՝ «զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ չի հարգվել, բայց պատասխանելով հարցին Մարգվելաշվիլին ասել է, որ հետևում է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ զարգացումներին»:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Վրաստանը հակամարտության խաաղ կարգավորման կողմնակից է:
Հիշեցնենք, հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է: