Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա օրերին կայցելի Բաքու։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։Դեսպանը չի նշել այցի կոնկրետ ժամկետները, սակայն նշել է, որ այցի հիմնական նպատակն է այցելել Նեֆտեչալայի արդյունաբերական գոտում կառուցվող համատեղ ադրբեջանա–իրանական գործարանի շինհրապարակ։Իրանի նախագահը, հավանաբար Բաքու կացելի Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների Բաքվում դեկտեմբերի 19-20–ին կայանալիք հանդիպումից հետո։