Իսրայելի տարածքում սկսել է գործել առաջին մշտական ամերիկյան ռազմաբազան։ Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը։«Այսօր բանակը հայտարարում է Իսրայելի և Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման առանցքային փուլի՝ իսրայելական հողում ամերիկյան մշտական ռազմաբազայի բացման մասին, որը գտնվում է հրեական պետության հարավում՝ իսրայելական ռազմաօդային ուժերի բազայում»,-ասվում է հաղորդագրությունում։Նշվում է, որ դրա ստեղծումը տևել է 2 տարի։