25.11.2024
ՀՀԿ-ն ԳՄ նիստ է գումարել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. քննարկվել են ներքաղաքական հարցեր
prev Նախորդ նորություն

Երեւանում սպանվել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը

Երեւանում սպանել են ԱԺ նախկին բատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ ստացած հրազենային վնասվացքներից «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանին:


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 6-ի գիշերը հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:


Նշվում է, որ մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից: Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:


Նշվում է նաեւ որ եւս մեկ անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր:


Ո՞վ էր Կարո Կարապետյանը


Կարո Կարապետյանը, որի ընանիքին, ըստ մամուլի տվյալների պատկանում է Շահումյանի գինու գործարանը, ԱԺ պատգամավոր է ընտրվել 2007 թ-ին եւ երկու ժամկետ այդ կարգավիճակում: 2012թ. ևս նա պատգամավոր ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:


Նա եղել է “լուռ” եւ ԱԺ նիստերին պարտաճանաչ կերպով չիմասնակցող պատգամավորներից: 5-րդ գումարման նիստերից բացակայել է 66 անգամ: Մինչ իր պատգամավոր դառնալը, ԱԺ-ում պատգամավոր է եղել նրա հայրը:


Կարո Կարապետյանի հարազատներն ու անձամբ ինքը բազմիցս են հայտնվել սկանդալային իրադարձությունների կենտրոնում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ:


Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:


Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց: Սա պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն է միայն:


Նրա փեսան եւս սկանդալի էպիկոնտրոնում է եղել


Սկանդալային պատմության մեջ էր 2014 թ-ին հայտնվել նաեւ նրա փեսան Գոռ Առաքելյանը, որի մասնակցությամբ Երեւանի կենտրոնում տեղի էր ունեցել վիճաբանությունը, որը վերաճել էր կրակոցների:


Ըստ վարկածի՝ Առաքելյանը ճանապարհ էր խնդրել ոմն Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, սակայն վերջիններս ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Դրանից հետո Կարո Կարապետյանի հրազենից կրակոցներ է արձակել, որոնց պատճառով էլ տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Գոռ


Առաքելյանն ձերբակալվել եւ դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման: Արարքի համար Գոռ Առաքելյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ վերաորակվեց ավելի մեղմ մեղադրանքով: Իսկ վիճաբանության մյուս կողմին` Ներսես Մելքոնյանին և Վալերիկ Հովհաննիսյանին, խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել:


Սակայն 2017թ. Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանին:


Ազատ արձակումից ամիսներ անց՝ 2018 թ-ի հունվարի 27-ին Գոռ Առաքելյանի մարմինը հայտնաբերեցին Երևանի հյուրանոցային համալիրներից: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտը։ Գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը։