Հայտնի է՝ ի՞նչ զենքով եւ ինչո՞ւ է սպանվել Յուվեցի Կարոն. զենքի տերը ինքնասպան է եղել
Երեւանի ոչ հեռու Զովունի բնակավայրի արտադրամասերից մեկի տարածքում այսօր հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով:
Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանը Հանրապետական կուսակցության անդամ էր: Դեպքեը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանությունից հետո: Նա մահացել էր հրազենային կրակոցների հետեւանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:
Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), որի անվանական զենքն էլ, ըստ նախաքննության տվյալների, գտնվել է սպանության վայրում:
"Երեւանի Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին", - հայտնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ Մամուլի տեղեկություններով, Կարո Կարապետյանի սպանության գործի շրջանակներում երեկ գիշեր հարցաքննվել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը:
Նշվում է, որ նա ներկա է եղել նախկին պատգամավորների՝ Կարո Կարապետյանի ու Հարություն Ղարագյոզյանի հանդիպմանն ու ստանձնել է միջնորդի դեր:
Սպանության հստակ պատճառները հայտնի չեն, սակայն ըստ մամուլի տեղեկությունների 2 նախկին պատգամավորները գումարային տարաձայնություններ: Նշվում է նաեւ, որ նրանք գույքային խնդրի են ունեցել: