Հարկավոր է վերջ տալ քաղաքական կոռեկտությանը: Լոնդոնի ահաբեկչությունից հետո այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:«Հարկավոր է վերջ տալ քաղաքական կոռեկտությանն եւ սկսել ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Եթե մենք խելք չհավաքենք, ավելի վատ կլինի»,- գրել է Թրամփը:Ավելի վաղ նա հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ օգնություն առաջարկել ահաբեկչությունների հետաքննության հարցում:Հիշեցնենք, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լոնդոնում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի վրա հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին ահազանգից 8 րոպե անց: