Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25–ին նախատեսված անկախության հանրաքվեն կարող է ռազմական հակամարտության հանգեցնել տարածաշրջանում ու փախստականների հոսքի դեպի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հասան Օքթայը։Նա նշել է, որ Թուրքիայի ու Իրաքյան Քրդստանի միջև այս պահին լարվածությունն աճում է, սակայն եթե ընտրողների քվեարկեն անկախության օգտին, Իրաքի կառավարությունը կարող է զորքեր ուղարկել այդ տարածաշրջան։ Նա հավելել է, որ Հյուսիսային Իրաքում հանրաքվեն կազդի նաև սիրիական քրդերի վրա, այդ պատճառով Անկարան ամրապնդում է սիրիական սահմանը։