26.11.2024
The Wall Street Journal. Իրանական նավթի նկատմամբ էմբարգոն ձեռնտու է ՌԴ-ին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային թույլ կտա կրճատել պաշտպանության ծախսերը. քաղաքագետ

ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու մասին խոսակցություններն ընթանում են արդեն վաղուց: Թուրքիան տարածաշրջանային լուրջ խաղացող է դարձել և դա հակասություններ է առաջացնում Անկարայի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցներ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների միջև: Թուրքիան դժվար թե մոտակա ժամանակներում լքի Դաշինքը: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը:


Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային թույլ է տալիս կրճատել պաշտպանության համար նախատեսված ծախսերն ու ստանալ անվտանգության երաշխիքներ այդ թվում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի շնորհիվ` հարձակում անդամ-պետության վրա նշանակում է հարձակում դաշինքի անդամ բոլոր երկրների վրա:

Ըստ նրա, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են հանգուցալուծել մերձավորարևելյան ճգնաժամն`այդ հարցում նրանց անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը: