26.11.2024
ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային թույլ կտա կրճատել պաշտպանության ծախսերը. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել սիրիական քրդերին և միաժամանակ չի ցանկանում կորցնել Թուրքիան

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել սիրիական քրդերին և միաժամանակ չի ցանկանում կորցնել իր դաշնակցին` Թուրքիային: Այդ մասին հայտարարել է քուրդ փորձագետ Իքբալ Դյուրեն:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, սակայն այդ ցուցակում չկա Թուրքիան: Այժմ Վաշինգտոնը դրամական պարգև է սահմանել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդների ձերբակալման համար:

Ըստ նրա, ԱՄՆ-ն աջակցում է սիրիական քրդերին, սակայն չի ցանկանում այդ պատժառով կորցնել Թուրքիային: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է սիրիական քրդերից նոր կերպար ձևավորել, որը չի նույնացվի Քրդական բանվորական կուսակցության հետ: