Այսօր Պրահայում կկայանա «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։ Գլխավոր թեման շվեյցարական SGS ընկերության օգնությամբ մաքսային մոնիտորինգի մասին ռուս-վրացական պայմանագրի իրագործումն է։ Խոսքը Թբիլիսիի վերահսկողությունից դուրս եկած Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային հատվածների մասին է։Պրահա թռիչքից առաջ Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մտադիր է ՌԴ փոխարտգոծնախարար Գրիգորի Կարասինիի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։