Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը խոստացել է կրակի միջոցով «սանձել ԱՄՆ-ից խելքը կորցրած ծեր հիմարին», փոխանցում է Reuters-ը:Նա նշել է, որ Փհենյանը պատմության մեջ ամենախիստ միջոցները կձեռնարկի: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հաստատել են, որ իր միջուկային ծրագիրը զարգացնելով՝ Հյուսիսային Կորեան ճիշտ ուղու վրա է: