ՀԱՊԿ գագաթնաժողովին որպես հյուր էր կանչվել Ալիեւը, հայկական կողմը դեմ է եղել. Коммерсантъ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովին որպես հյուր հրավիրելու հարցը, սակայն հայկական կողմը դեմ է եղել այս առաջարկին:
Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր ՀԱՊԿ-ի աղբյուրներին: «Դաշինքի մասը չկազմող պետությունների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայնեն: Այս պարագայում հայկական կողմը դեմ է եղել», - գրել է «Коммерсантъ»-ը:
Ի դեպ, Նազարբաեւի առաջարկը դրական է ընդունվել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ինքը Ալիեւն էլ պատրաստ է եղել մեկնելու որպես հյուր, սակայն դեմ է արտահայտվել հայկական կողմը:
Ալիևի հրավերի վերաբերյալ տեղեկությունը մեկնաբանելու «Коммерсантъ»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ նման տեղեկություն ԱԳՆ-ն չունի: