25.04.2025
ԱՄՆ-ն կֆինանսավորի Թուրքիայի հետ համատեղ հակաահաբեկչական գործողությունները
prev Նախորդ նորություն

Սիրիան մտադիր է վերադարձնել բոլոր տարածքները, որ օկուպացրել են Թուրքիան, ԱՄՆ-ն և այլ ուժեր

Սիրիայի իշխանությունները մտադիր են վերադարձնել բոլոր տարածքները, որոնք օկուպացրել են թուրքական, ամերիկյան և այլ ուժեր: Այդ մասին ՌԻԱ Նովոստին հետ զրույցում ասել է Սիրիայի բանակի քաղաքական վարչության ղեկավար, գեներալ Հասան Ահմադ Հասանը:


«Նրանք, ովքեր կարծում են, որ Սիրիան մի թիզ հող կթողնի թուրքական, ամերիկյան կամ այլ ուժերի վերահսկողության տակ, թող մեկ անգամ էլ մտածեն»,- ասել է գեներալը:


Նա մանրամասնել է, որ Սիրիան կարող է վերադարձնել այդ տարածքները կա՛մ խաղաղ կարգավորման միջոցով, կա՛մ, քաղաքական մեթոդների տապալման դեպքում, ուժի գործադրման ճանապարհով:

ՀԱՊԿ գագաթնաժողովին որպես հյուր էր կանչվել Ալիեւը, հայկական կողմը դեմ է եղել. Коммерсантъ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար