Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։ Այս մասին է հայտարարել պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազար ցույցին դիմելով։ «8։15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, մայրուղիները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը․․ ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել», - ասել է նա։ Փաշինյանը նաև դիմել է ոստիկաններին․ «Ցած դրեք մահակներն ու խառնվեք ժողովրդին», - ասել է նա։ Ավելի վաղ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։