Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացուն: Ձերբակալվածը 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանն է: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երկոյան անհայտ անձը ավտոմեքենայի մեջից նսռնակ էր նետել Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քոչարյանի առանձնատունը գտնվում է Իսակովի պողոտայում: