25.11.2024
ՀՀ ԱԳՆ. Եգիպտոսում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Մինսկի խմբի մեխանիզմները ղարաբաղյան հարցում չեն աշխատում

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները ղարաբաղյան հարցում չեն աշխատում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Սոցիալ–քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատակից Իգոր Սելեզնյովը, փոխանցում է Trend–ը։

Նա նշել է, որ ղարաբաղյան հարցի յուրահատկության, սրության հետևանքով խնդրի կարգավորման «ճանապարհային քարտեզի» շատ ալգորիթմներ չեն բարձրաձայնվում, որպեսզի չխաթարվի գործընթացը։

Ըստ նրա, առկա է ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սցենար։ Առաջինը լավատեսական է, որն ենթադրում է խնդրի կարգավորում խաղաղ ճանապարհով։ Երկրորդը  իներցիոն, այսօր առկա իրավիճակի շարունակություն, որը ցանկացած պահի կարող է վերածվել ռազմական գործողություններ։ Երրորդ` աղետալի, երբ կլինի խոշոր էսկալացիա, գերտերությունների միջամտություն`տարբեր «պետությունների» առաջացում, ինչը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքեր։

Նա հավելել է, որ Մինսկի խմբի մեխանիզմները գործում են ապարդյուն։