29.06.2026
ԱԳՆ. Իրանը ողջունում է ցանկացած համաձայնություն, որը կարող է նպաստել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը
15.09.2016
ԱԳՆ. Իրանը ողջունում է ցանկացած համաձայնություն, որը կարող է նպաստել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը

Իրանը ողջունում է ցանկացած համաձայնություն, որը կարող է նպաստել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբարի Անսարին: Նա նշել է, որ համաձայնության կատարումը ընկնում է այն ստորագրած կողմերի վրա: Ըստ նրա, Թուրքիան իր սահմաններից դուրս իրականացվող ցանկացած գործողություն պետք է համաձայնեցնի միջազգային նորմերի հետ, տարածաշրջանի ժողովուրդներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան: Անսարին նշել է, որ քրդերը կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում և նրանց իրավունքների պաշտպանությունը Սիրիայի ապագա կառուցվածքի կարևոր պայմաններից մեկն է: «Քրդերը մեր տարածաշրջանի անբաժան մասն են: Իրանում քրդերի հանդեպ վերաբերմունքը երկու մոտեցում է ենթադրում` նրանց քաղաքացիական իրավունքների իրացումը իրենց բնակության երկրների շրջանակում, և երկրների մասնատման կասեցումը: Քրդերի քաղաքացիական իրավունքների իրացումը պետք է իրականացվի Սիրիայում և Իրաքում: Եվ դա պետք է դառնա Սիրիայում կարգավորման հիմքերից մեկը»,- հավելել է Անսարին: